ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղիքային ցուպիկ՝ «Կեսար» աղցանում և խոզի շաուրմայում․ կասեցվել է «Կարաս»-ին պատկանող սննդի օբյեկտի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց 34 հասցեում գործող): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Հանրային սննդի օբյեկտում առկա սննդամթերքից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության։ Արդյունքում նմուշներում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
«Կեսար» աղցան արտադրատեսակը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli,
խոզի շաուրմա արտադրատեսակը՝ ԱՑԽՄ, E.coli (աղիքային ցուպիկ),
հավի շաուրմա արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ, E.coli, ախտածին, ա/թ սալմոնելաներ,
տոմատի սոուս արտադրատեսակը՝ ԱՑԽՄ,
պանրային սոուս արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ,
կետչուպ արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ,
քամած մածուն արտադրատեսակը ԱՑԽՄ, խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին ու պահանջներին։
«Կարաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ երկու քաղաքացու խուլիգանական վարքը՝ Երևանում․ Ոստիկանության պարզաբանումը՝ աղմկահարույց տեսանյութերին
Համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են 2 ռուս քաղաքացիներ խուլիգանական վարք դրսևորում Երևանում։ Նրանք վնասու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում առցանց տաքսիներով ուղևորությունները կհարկվեն, իսկ մյուս տաքսիները կարգելվեն
Հայաստանում առցանց տաքսիներով ուղևորությունը կհարկվի, իսկ նման հարթակներում չգրանցված տաքսիները կարգելվեն: «Ավտոմոբիլայի...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր՝ ինչպես են դիմակավորված անձինք «պատժում» ՌԴ քաղաքացուն՝ խուլիգանական արարքների համար
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՌԴ քաղաքացիներից մեկը՝ ձերբակալված Յ․Վ․-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2023թ․դեկտեմբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գոռում էինք՝ հրդեհ է, դուրս եկեք»․ հրդեհից զոհված 15 զինվորի գործով նիստին հարցաքննվում է տուժողը
Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով հարցաքննվում են գ...