ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ն է մեղավոր․ Պուտինը համաձայնել է Ռաիսիի հետ
Համացանցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի բանակցություններից հրապարակվում են տեսակադրեր, որոնցից մեկում Ռաիսին անում է հետևյալ հայտարարությունը․ «Ցավալի է, որ այս բոլոր «հանցագործությունները» երաշխավորվում են ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից»(նկատի ունի Պաղեստինում շարունակվող ցեղասպանության մասին երկրների լռությունը)։ Սրա հետ Վլադիմիր Պուտինը համաձայնում է գլխի շարժումով։
Հավելենք, որ հանդիպման ընթացքում նշվել է, որ ՌԴ-ի և Իրանի ապրանքաշրջանառությունը հասել է գրեթե 5 մլրդ դոլարի, միայն անցյալ տարի այն աճել է 20 տոկոսով։
Պուտինը Ռաիսիի հետ հանդիպմանը հավելել է․ «Երեկվա ուղևորության ընթացքում ես ուզում էի ընդհանրապես վայրէջք կատարել և հանդիպել հենց Թեհրանում, բայց ինձ ասացին, որ նախագահն արդեն պատրաստվում է գալ Մոսկվա»:
Հիշեցնենք՝ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ նշանակություն ունի «Խաղաղության խաչմերուկ»-ը․ Փաշինյանը պատասխանում է
Հայ-թուրքական սահմանի Մարագարայի ճանապարհը ՀՀ ճանապարհ է, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Տասնյակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զենք չտալու համար ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է ՌԴ-ին դատի տալ․ ՊՆ փոխնախարարը պատասխանում է
Հայաստանը չի պատրաստվում դատի տալ Ռուսաստանի Դաշնությանը զենք չտալու պատճառով, խնդիրը պետք է լուծվի գործընկերա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ն պատրաստ է վերականգնել ճանապարհային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Փաշինյան
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շատ կարևոր թեմայով մեր մոտեցումները ամբողջացրել ենք «Խաղաղաության խաչմերուկ» նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պեսկովն ասել է, թե ում է ընտրելու ՌԴ նախագահական ընտրություններում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե ում օգտին է քվեարկելու Ռուսաստանի Դաշնությունում 20...