ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինի ինքնաթիռին Աբու Դաբիից Ռիադ ուղեկցում են չորս Սու-35Ս կործանիչներ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը ԱՄԷ-ից Սաուդյան Արաբիա, այնուհետև Ռուսաստան վերադառնալու ճանապարհին կուղեկցվի Սու-35Ս կործանիչներով։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի չորս Սու-35Ս կործանիչներ՝ առաջին կարգի օդաչուներով և տարբեր դասի ստանդարտ զենքերով, արդեն ուղեկցել են նախագահի ինքնաթիռը Մոսկվայից Աբու Դաբի։
Մինչ այս ԱՄԷ նախագահը Պուտինին տեղեկացրել էր Ռուսաստանի տնտեսությունում ներդրումների աճի մասին։
ԱՄԷ-ի ղեկավար Մուհամեդ բեն Զայեդ ալ Նահյանն ընդգծել է, որ Մոսկվայի և Աբու Դաբիի հարաբերությունները պատմական բնույթ են կրում։ Նա հավելել է, որ ԱՄԷ-ն Ռուսաստանի Դաշնության ամենամեծ առևտրային գործընկերն է Մերձավոր Արևելքում և մեծ ուշադրություն է դարձնում համագործակցությանը էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
Պուտինն իր հերթին ԱՄԷ առաջնորդին հրավիրել է Կազանում կայանալիք BRICS 2024 գագաթնաժողովին և նշել ռուս-ԱՄԷ կապերի աննախադեպ բարձր մակարդակը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հույս ունենք, որ ադրբեջանական կողմն ավելի կոնստրուկտիվ կդառնա». Ալեն Սիմոնյան
Հայաստանը հուսով է, որ Ադրբեջանն ավելի կոնստրուկտիվ կդառնա, ինչը կհանգեցնի շոշափելի խաղաղության։ Այսօր ԱԺ–ում լրագրողներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին 1988թ․ երկրաշարժի զոհերի հիշատակը
Այսօր, խորհրդարանի նիստի մեկնարկին, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել 1988 թ. երկրաշարժի զ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ Ալավերդու համայնքապետարանում. ոստիկաններն արգելում են համայնքապետի մուտքը դահլիճ
Ոստիկանները բռնի ուժով ջարդել են Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճի դուռն՝ արգելելով համայնքի ղեկավա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարմիրբերետավորները շրջափակել են Ալավերդու համայնքապետարանը. նոր համայնքապետն այսօր կերդվի
Ալավերդու համայնքապետարանն այս պահին շրջապատված է մեծաթիվ ոստիկանական ուժերով ու կարմիրբերետավորներով։ Այսօր համայն...