«ՔՊ»-ի թիմում նոր «շմայսներ» են կերտվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» և «մհերսեդրակյաններ» են կերտվում: Այս անգամ խոսքը ԱԺ-ում ոչնչով աչքի չընկնող, հազվադեպ ելույթներ ունեցող Արեն Մկրտչյանի մասին է: Նա երեկ Ալավերդու համայնքապետարանում որոշել էր իսկական շոու բեմադրել:
Ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել Ալավերդի համայնքի ավագանու նիստ, որի ժամանակ ՔՊ-ականները անվստահություն են հայտնել Ալավերդու ընդդիմադիր համայնքապետ Արկադի Թամազյանին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, այն կուսակցությունը, որի հովանավորը Ռուբեն Վարդանյանն է, և որի ազատության համար փաստացի ոչինչ չի անում Նիկոլ Փաշինյանի թիմը: Եվ, ահա, ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը վերջին անգամ անհիշելի ժամանակներից է ԱԺ-ում ելույթ ունեցել կամ որեւէ նախագիծ հեղինակել, որոշել էր Ալավերդու համայնքապետարանում շոու բեմադրել և գոնե այնտեղ աչքի ընկնել:
Նա անընդհատ կռիվ էր հրահրում, անվայելուչ պահվածք էր դրսևորում և վիրավորական արտահայտություններ հնչեցնում Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի հասցեին: Ուշագրավ է, որ 2022թ.-ի՝ Ալավերդի համայնքի ՏԻՄ ընտրություններում Արեն Մկրտչյանը գլխավորում էր ՔՊ կուսակցության համամասնական ցուցակը, սակայն ՔՊ-ն Ալավերդիում պարտվել էր «Ապրելու երկիր» կուսակցությանը: Այս պարտության համար ՔՊ-ականները մինչեւ հիմա մեղավոր համարում են Արեն Մկրտչյանին:
Հիմա, փաստորեն, ընտրությունները տապալած Արեն Մկրտչյանը որոշել է կռիվների և անվայելուչ շոուների միջոցով Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալ ու թիմակիցների մոտ նորից իր հանդեպ վստահություն ձևավորել՝ դառնալով մերօրյա Շմայս:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են ադրբեջանական գերությունից վերադարձողների անունները․ ցանկ
Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում են ադրբեջանական լրատվականները։ 2020 թվականի...
Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են...
Արցախի պաշտոնյաներն ընդգրկված չեն վերադարձվողների ցանկում. Sputnik
Հայաստանին հանձնված 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժա...
Հայաստանն այսօր կրկին չի մասնակցել ՀԱՊԿ-ի հերթական աշխատանքային հանդիպմանը
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների...