Երևանյան տներից մեկում գազի բալոն է պայթել. կան տուժածներ

Երևանի Վշտունու փողոցի տներից մեկում գազի բալոն է պայթել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։


Միջադեպի մասին ահազանգը ստացվել է դեկտեմբերի 6-ին, ժամը 09։40-ին։


«Դեպքի վայր ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարներ են մեկնել։ Պարզվել է, որ տան խոհանոցում 20 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք, առաջացել է գազի կուտակում, որին հետևել է պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Բնակիչներ Ա․ Ու․ Դ․-ն (ծնված 1994 թ․) և Բ․ Շ․-ն (ծնված 1993 թ․) ձեռքերի շրջանում ստացել են այրվածքներ․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել»,– ասված է հաղորդագրությունում։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։52-ին, մարվել՝ 10։26-ին։ Այրվել են բալոնից արտահոսած գազը, խոհանոցի գույքը՝ 3 քմ, փլուզվել են խոհանոցի արտաքին պատը՝ 3 քմ և միջսենյակային պատը՝ 2 քմ։

Պատահարներ