«Հայաստանին զինելու ջանքերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղությանը». Բայրամովը՝ Իրանի ԱԳ նախարարին
Մոսկվայում՝ մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հուսեյն Ամիր Աբդուլլահիյանը և Ջեյհուն Բայրամովը։
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ և տարածաշրջանային հարցերը, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը, գրում է APA-ն։
Ադրբեջանի ԱԳ նախարարը իրանցի պաշտոնակցին տեղեկացրել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները»։
Բայրամովն ընդգծել է, իբր «Հայաստանին զինելու փորձերը սպառնում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային այլ հարցերի շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են ադրբեջանական գերությունից վերադարձողների անունները․ ցանկ
Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում են ադրբեջանական լրատվականները։ 2020 թվականի...
Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են...
Արցախի պաշտոնյաներն ընդգրկված չեն վերադարձվողների ցանկում. Sputnik
Հայաստանին հանձնված 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժա...
Հայաստանն այսօր կրկին չի մասնակցել ՀԱՊԿ-ի հերթական աշխատանքային հանդիպմանը
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների...