Սպիտակ տանը լիակատար խուճապ է. հայտնի է պատճառը
Սպիտակ տունը հույս ուներ, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմոնիզացիան, ինչպես նաև քրեական մեղադրանքները, կաշխատեն ի օգուտ ամերիկացի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի, ասում է Fox News-ի հաղորդավար Լորա Ինգրահեմը։ Հեռուստաալիքի եթերում նա նշել է, որ ի վերջո այս ամենն առանձնապես չի օգնել պետության ղեկավարին։
«Աշխատավարձերը չեն համապատասխանում մթերային ապրանքների, գազի, ապահովագրության և բջջային հեռախոսների ծախսերին: Միգրանտներն ամենուր են, ամենուր քնում են. Ֆենտանիլի չափից մեծ դոզաները աճում են: Զարմանալի չէ, որ Բայդենը թուլացել է, և, իհարկե, Թրամփը ուժեղացել է», - բացատրել է Ինգրահեմը:
Նա հավելել է, որ Սպիտակ տունը շարունակում է Թրամփի դեմ անհեթեթ հայցեր հարուցել։
«Շատերը գիտեն, որ տնտեսությունը, արտաքին քաղաքականությունը և սահմանները ավելի լավն էին, երբ Թրամփը նախագահ էր: Ուստի, բնականաբար, Սպիտակ տանը լիակատար խուճապ է, և եթե դրան գումարենք երիտասարդների հակաիսրայելական տագնապալի տրամադրությունները, որոնք եռում են ամենուր, ապա Բայդենի գործերը բավականին մռայլ են թվում»,- եզրափակել է հեռուստահաղորդավարը։
Նմանատիպ հոդվածներ
Զանգեզուրի միջանցքի նման նարատիվները չեն իրականացվելու. Բաքվում Իրանի դեսպան
«Զանգեզուրի միջանցքի» գաղափարի նման նարատիվները չեն կարող կյանքի կոչվել։ Այս մասին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ...
«Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ...
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել
Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ–ից։ Sp...
Որն է Երևանում կայանատեղիների վարձավճարների բարձրացման պատճառը. փոխքաղաքապետը մանրամասնում է
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ անցկացվել է հանրային քննարկում։ Թեման Երևանում կայանատեղիների վարձա...