Գերմանիայում գովել են Պուտինին
Արեւմտյան երկրների խաղադրույքը, թե Ռուսաստանը կպարտվի Ուկրաինայի հետ հակամարտությունում, չիրականացավ՝ ռուսական տնտեսությունն ուժեղացել է անցյալ տարվա փետրվարից։ Այս մասին գրել է գերմանական Der Spiegel թերթի սյունակագիր Ան-Դորիտ Բոյը։
Նրա կարծիքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կարելի է հաղթող անվանել, իսկ նրա քաղաքական ու տնտեսական ռազմավարությունը հաջողված։
Բոյը հավելել է, որ 2022 թվականի փետրվարից ներքաղաքական իրավիճակը Ռուսաստանի Դաշնությունում շարունակում է մնալ կայուն, իսկ գործազրկության մակարդակը երկրում նվազագույն է։ Այս գործոնները վկայում են այն մասին, որ տնտեսական փլուզումը Ռուսաստանում տեղի չի ունեցել՝ հակառակ արևմտյան քաղաքական գործիչների ակնկալիքներին։
Նաև Սլովակիայի Գիտությունների ակադեմիայի հետազոտող Պետր Սոյկան South China Morning Post-ի (SCMP) հոդվածում կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է համոզի Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի հետ զինադադար կնքել, որպեսզի առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակ կրի Դոնալդ Թրամփի նկատմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Զանգեզուրի միջանցքի նման նարատիվները չեն իրականացվելու. Բաքվում Իրանի դեսպան
«Զանգեզուրի միջանցքի» գաղափարի նման նարատիվները չեն կարող կյանքի կոչվել։ Այս մասին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ...
«Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ...
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել
Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ–ից։ Sp...
Որն է Երևանում կայանատեղիների վարձավճարների բարձրացման պատճառը. փոխքաղաքապետը մանրամասնում է
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ անցկացվել է հանրային քննարկում։ Թեման Երևանում կայանատեղիների վարձա...