995 բեռնատարների հերթ Ուկրաինայի և Սլովակիայի սահմանին
Ուկրաինայի և Սլովակիայի սահմանին 995 բեռնատարների հերթ է գոյացել։
Նախօրեին Սլովակիայի ավտոփոխադրողների միությունը արգելափակել էր Ուկրաինայի հետ սահմանին գտնվող «Վիշնե-Գերմանկե» անցակետը: Ակտիվիստները խոչընդոտում են կոմերցիոն բեռնատարների անցմանը։
Սլովակ վարորդները Եվրամիությունից պահանջում են չեղարկել Ուկրաինայից բեռնատարների լիցենզավորման կանոնները թուլացնելու մասին որոշումը: Վարորդները, որոնք գործադուլ են սկսել նոյեմբերի սկզբին, բողոքում են, որ իրենց ուկրաինացի գործընկերներն ավելի ցածր գներ են առաջարկում իրենց ծառայությունների համար, ինչպես նաև ապրանքներ են տեղափոխում ԵՄ-ի ներսում, և ոչ միայն դաշինքի և Ուկրաինայի միջև:
Սա հարուցել է նրանց զայրույթը: Երբ կբացվի սահմանային անցակետը, պարզ չէ:
Նմանատիպ հոդվածներ
Որ քաղաքներն են այս տարի դարձել ամենաթանկը՝ ապրելու համար
Սինգապուրն ու Ցյուրիխն առաջ են անցել Նյու Յորքից եւ այս տարի դարձել են աշխարհի ամենաթանկ քաղաքները ապրելու համար, հայտնո...
Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած 29-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Երևանի Ավան վարչական շրջանի տներից մեկում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը մահացել է։ Տեղեկությունը հայտ...
Այսօր Իջևանում և Կապանում +25 աստիճան է. Գագիկ Սուրենյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է․ «Երբ դեկտեմբերի 3-ին Իջևանու...
Բավարիայում ձյան առատ տեղումների պատճառով տրանսպորտային կոլապս է
Գերմանական Բավարիայում ձնաբուք է: Տարածաշրջանում արգելափակվել է օդային և երկաթուղային հաղորդակցությունը ։ Գերմանիայի բնա...