Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած 29-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Երևանի Ավան վարչական շրջանի տներից մեկում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը մահացել է։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 25–ին Ավան 7-րդ փողոցի տներից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 29–ամյա Ա. Զ.–ն այրվածքներով հոսպիտալացվել է։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր։
Ոստիկանությունից հայտնում են, որ 29–ամյա երիտասարդը նշված տանը վարձակալական հիմունքներով էր բնակվում:
«Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ից դեկտեմբերի 1–ին հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Բավարիայում ձյան առատ տեղումների պատճառով տրանսպորտային կոլապս է
Գերմանական Բավարիայում ձնաբուք է: Տարածաշրջանում արգելափակվել է օդային և երկաթուղային հաղորդակցությունը ։ Գերմանիայի բնա...
995 բեռնատարների հերթ Ուկրաինայի և Սլովակիայի սահմանին
Ուկրաինայի և Սլովակիայի սահմանին 995 բեռնատարների հերթ է գոյացել։ Նախօրեին Սլովակիայի ավտոփոխադրողների միությունը արգելա...
Պատանդների փոխանակում չի լինի մինչև իսրայելական ագրեսիայի ավարտը. ՀԱՄԱՍ
ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատանդների փոխանակում չի լինի մինչև իսրայելական ագրեսիայի ավարտը: ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փո...
Որ քաղաքներն են այս տարի դարձել ամենաթանկը՝ ապրելու համար
Սինգապուրն ու Ցյուրիխն առաջ են անցել Նյու Յորքից եւ այս տարի դարձել են աշխարհի ամենաթանկ քաղաքները ապրելու համար, հայտնո...