ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղրիմում ուժգին փոթորիկ է․ կան զոհեր և տուժածներ

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարություն է արել հզոր փոթորկի հետևանքով առաջացած հետևանքների վերացման ընթացքի մասին: Նա հայտնել է, որ փոթորկի հետևանքով տուժել է 12 մարդ, 5-ը մահացել են: Տարերքն ազդել է 320 բնակավայրի վրա։ Առանց լույսի է մնացել ավելի քան կես միլիոն բնակիչ, հաղորդում է SevastopolMedia լրատվական գործակալությունը:


Նշվում է, որ խիստ տուժել են Յալթայի, Ալուշտայի, Եվպատորիայի, Թեոդոսիայի, Կերչի, Սուդակի ափամերձ կառույցները, լողափերն ու զբոսավայրերը։


Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար ներգրավվել է ավելի քան 3 հազար մարդ և 350 միավոր տեխնիկա: Հեղեղված բնակելի շենքերից առաջին ժամերին տարհանվել է 445 մարդ, որոնցից 69-ը երեխաներ են։ Ներկայում ժամանակավոր տեղավորման կետերում մնում է 53 մարդ, այդ թվում՝ 6 երեխա: Նրանց տաք սնունդ են ապահովել։


Այսօր առավոտից առանց լույսի է մնացել մոտ 1,6 հազար բաժանորդ։ Բնակչությանը ջուր բերելու համար օգտագործվել է 25 միավոր տեխնիկա։ 

Պատահարներ