Ռազմական
Իսրայելը նշել է պատերազմի հիմնական նպատակները
Mariam Z.
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսման շրջանակներում նպատակ ունի ազատել պատանդներին և վերացնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակին։
«Վերադառնալով ռազմական գործողություններին՝ մենք ընդգծում ենք. Իսրայելի կառավարությունը հավատարիմ է պատերազմի նպատակներին հասնելուն»,- ասվում է ուղերձում։
Հրեական պետության վարչապետի գրասենյակը նշել է, որ հիմնական խնդիրներն են պատանդների ազատ արձակումը, ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը և երաշխիքների ձեռքբերումը, որ Գազայի հատվածն այլևս երբեք վտանգ չի ներկայացնի Իսրայելի բնակիչների համար։
Դեկտեմբերի 1-ին Իսրայելի բանակը հաստատել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումը։
Նմանատիպ հոդվածներ
«Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան»․ Ֆրանսիայի Սենատի օրինագիծ
Mariam Z.
Շոյգուն հայտնել է ուկրաինական զինված ուժերի կորուստները հակահարձակման վեց ամսվա ընթացքում
Mariam Z.
ԱՄՆ իշխանությունները հայտնել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունում իրենց ներկայիս նպատակի մասին
Mariam Z.
Իսրայելի հետախուզական ծառայությունները ՀԱՄԱՍ-ի ծրագրերի մասին իմացել են հարձակումից մեկ տարի առաջ. մանրամասներ
Mariam Z.
Ավելին Ռազմական բաժնից
Ուկրաինան պարտություն է կրել. Թրամփ
Նրանք չեն հաղթում. Զելենսկի
2.0