Իսրայելը 2022 թվականից գիտեր ՀԱՄԱՍ-ի ծրագրերի մասին. NYT

Իսրայելի պաշտոնյաները հոկտեմբերի հարձակումից ավելի քան մեկ տարի առաջ փաստաթղթեր են ստացել արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման՝ Իսրայել ներթափանցելու ծրագրերի մասին, սակայն դրանք լուրջ չեն ընդունել՝ դրանք չափազանց հավակնոտ համարելով։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտոնյաների փաստաթղթերն ու էլեկտրոնային նամակները։


Հրապարակման տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի ծրագրերի վերաբերյալ 40 էջանոց փաստաթուղթը չի պարունակում գործողության ճշգրիտ ամսաթիվը, այլ նկարագրում է իսրայելական բոլոր ամրությունները, զինված ուժերի դիրքն ու հզորությունը: Իսրայելցի վերլուծաբանները համարել են, որ նման գործողության մասշտաբները դուրս են ՀԱՄԱՍ-ի հնարավորություններից և այն հավակնոտ պլան են անվանել։


Ինչպես նշում է թերթը, պաղեստինյան շարժումն այս պլանին հետևել է «զարմանալի ճշգրտությամբ»։ Պաշտոնյաները խոստովանել են, որ եթե լուրջ վերաբերվեին այդ փաստաթղթին, Իսրայելը կարող էր պատրաստվել կամ խուսափել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից:

Քաղաքականություն