Անալենա Բերբոքը շատ է տենչում դահլիճում հիանալ Լավրովով․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳՆ-ի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «անհիմն» է որակել Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի քննադատությունը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հասցեին։
Ավելի վաղ Բերբոքը քննադատել էր Լավրովի պահվածքը Սկոպյեում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ։
Գերմանիայի արտգործնախարարության ղեկավարի խոսքով՝ իր ռուս գործընկերը Սկոպյեի միջոցառումների և նմանատիպ այլ ֆորումների ժամանակ դահլիճում հայտնվում է «միայն այն ժամանակ, երբ ինքն է խոսում, այլ ոչ թե ուրիշներին լսելու համար»։
Մարիա Զախարովան համակարծիք չէ Բերբոքի այս գնահատականների հետ։
«Չգիտես ինչու, մեկ տարի առաջ նրան չէր հետաքրքրում, որ Սերգեյ Լավրովն ընդհանրապես չհայտնվեց դահլիճում, քանի որ Լեհաստանի նախագահությունը հանդիպման հրավեր չէր ուղարկել Ռուսաստանին։ Ափսոս, որ նա ավելի շուտ չէր ասում, որ այդքան շատ է տենչում դահլիճում հիանալ Լավրովով։ Այդ դեպքում ՆԱՏՕ-ի երկրները, հասկանալով նրա տխրությունը, չէին խանգարի ռուսական պատվիրակության ժամանելուն միջազգային ֆորումներ»,- գրել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ռազմական համագործակցության մասին
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ: Այս մասին լրագրողներին...
Հայտնի է, թե ինչ են որոշել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը
Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ա...
Ռուսաստանում Փաշինյանին սպասում են․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց դեռևս ներառված չէ։ Այս մասին հայ...
ԱԱԾ-ն հարցաքննության է տարել նախկին պաշտոնյաների կանանց․ «Ժողովուրդ»
ԱԱԾ-ն մտել է Երևանի մի քանի մանկապարտեզներ ու տնօրեններին հարցաքննության տարել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և...