ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ Գյումրիում պարեկների և քաղաքացու միջև. ինչ է հայտնի
Երեկ Գյումրիում պարեկների և քաղաքացու միջև հերթական միջադեպն է գրանցվել, որը դարձյալ ավարտվել է պարեկային ծառայողի կողմից քաղաքացու նկատմամբ բռնության դրսևորմամբ:
Գյումրու բնակիչ Գոռ Թորոսյանը պատմել է, որ նոյեմբերի 15-ին Գյումրու Վարդանանց հրապարակում պարեկային ծառայողը կանգնեցնում է իր մեքենան ու տուգանում նրա համար, որ առջևի նստարանին մեծահասակի հետ նստած է եղել նաև երեխա։ Գոռը համաձայնում է, որ խախտում է կատարել և չի առարկում վարչական ակտի դեմ։ Սակայն, երբ նստում են մեքենաները, որ հեռանան, նկատում է, որ պարեկային ծառայողն ինքը նույնպես խախտում է թույլ տալիս։ Մեքենան վարելիս խոսում է հեռախոսով և ամրակապված չէ։
Ինչին էլ արդեն հաջորդել է ընդհարումը, որի ժամանակ պարեկը հարվածել է քաղաքացուն, երեխայի աչքի առջև ոլորել է ձեռքերը՝ հասցնելով վնասվածք։
Auroranews-ի հետ զրույցում ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ դեպքի ամասով նշանակվել է ծառայողական քննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էս մարդն ի՞նչ մեղք ունի, որ այդ հագուստը խանութում վաճառում են». Հնդկաստանի քաղքացին զինվորականի հագուստով
Էս ի՞նչ խայտառակություն է, էս ի՞նչ ոճ է։ Էս մարդն ի՞նչ մեղք ունի, որ այդ հագուստը խանութում վաճառում են, իսկ եթե ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում գրանցված մեքենաների համար հունվարի 1-ից մաքսատուրք և այլ հարկեր կգանձվեն
2024 թ. հունվարի 1–ից Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը բերման ենթարկեց «Զանգ» շարժման 13 ակտիվիստների. լարված իրավիճակ Երևանի կենտրոնում
ՀՀ ոստիկանությունը բերման ենթարկեց «Զանգ» շարժման 13 ակտիվիստների, որոնք Երևանի կենտրոնում ակցիա էին իրականացնում` պահան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապամոնտաժված ապօրինի բենզալցակայանների տարածքները բարեկարգվում են
Երևանի բոլոր այն բենզալցակայանները, որոնք գործում են առանց թույլտվության, քաղաքաշինական ու անվտանգային նորմերի կոպիտ խախ...