Լավրովն ասել է, թե ինչ ճակատագիր են պատրաստել արևմտյան երկրները Մոլդովային
Հաջորդ պետությունը, որը կտուժի Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան քաղաքական գործիչների կողմից սանձազերծված հիբրիդային պատերազմի պատճառով, կարող է լինել Մոլդովան։ Այս մասին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը (ԵՄ) ձգտում են ոչնչացնել 5+2 ձևաչափով բանակցային հարթակը։ Վերջինս ուղղված է Մերձդնեստրյան խնդրի լուծմանը։
Ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարարը, տարածաշրջանում իրավիճակի հանգուցալուծման տապալված փորձերից մեկը Կոզակի հուշագիրն է։ Լավրովն ընդգծել է, որ համապատասխան պլանը կարող էր արդյունք տալ 20 տարի առաջ։
«ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն Բրյուսելն այնուհետև առանց արարողակարգի տորպեդահարեցին Քիշնևի և Տիրասպոլի կողմից արդեն իսկ նախաստորագրված փաստաթուղթը, իսկ այժմ վերացնում են «5+2» ձևաչափը՝ վերջին բանը, որ մնում է Մերձդնեստրի կարգավորման համատեղ ջանքերից»,- ընդգծել է Մոսկվայի ներկայացուցիչը։
Այդ կապակցությամբ նա չի բացառել, որ արեւմտյան պետությունները մտադիր են զոհաբերել Մոլդովան՝ որպես Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի մի մաս։
«5+2» ձևաչափի մասնակիցներն են Քիշնևը, Տիրասպոլը, Ռուսաստանը, Ուկրաինան և ԵԱՀԿ-ն։ Վերջին երեքը ներգրավված են բանակցային գործընթացում որպես միջնորդներ, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն մասնակցում են աշխատանքին որպես դիտորդներ։
Վերջին անգամ այս ձևաչափով հանդիպում տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերին։ Միջոցառումը տեղի է ունեցել Սլովակիայի մայրաքաղաքում։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ են պայմանավորվել ՀՀ–ի և Ադրբեջանի փոխվարչապետները. ԱԳՆ–ն մանրամասներ է հայտնել
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հինգերորդ հ...
Սիրանույշ Սահակյանը հայտնել է, թե մոտավոր երբ կսկսվի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունները
Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանի կարծիքով, Բաքվում գերեվարման մեջ գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղ...
Որն է Երևանում կայանատեղիների վարձավճարների բարձրացման պատճառը. փոխքաղաքապետը մանրամասնում է
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի գլխավորությամբ անցկացվել է հանրային քննարկում։ Թեման Երևանում կայանատեղիների վարձա...
ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը. նոր նախագիծ
ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն տվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օ...