Վերին Լարսի անցակետում արհեստական խնդիրներ են ստեղծում հայկական բեռնատարների համար. ԶԼՄ
Վերին Լարսի անցակետում արհեստական խնդիրներ են ստեղծում հայկական բեռնատարների համար, արգելում են մուտքը, պարզաբանում պահանջում ՀՀ իշխանություններից: Գրում են լրատվամիջոցները:
Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթեւեկության կառավարման կենտրոնի հաղորդագրության համաձայն, երկուշաբթի երեկոյան Վերին Լարսի անցակետում Ռուսաստանից դեպի Վրաստան դուրս գալու էլեկտրոնային հերթում գրանցվել է 2669 (թարմացված) բեռնատար։
Մինչդեռ Ռուսաստան մուտք գործելու փորձ կատարող հայկական բեռնատարների խնդիրները շարունակվում են, և այդ խնդիրները, ի տարբերություն ռուսական բեռնատարների հերթի, կապված են ոչ թե եղանակային վատ պայմանների, այլ Ռուսաստանի քաղաքական որոշումների հետ: Գրում է Բաղրամայն 26-ը:
Տեսնենք, թե ինչ կլինի հետո, բայց այս պահին Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարները ուժեղացված բուսասանիտարական հսկողություն են անցնում։ 21 բեռնատարի մուտքն արգելվել է, 31-ը ստուգվել է, բայց չեն կարողանում մուտք գործել, քանի որ սպասում են ստուգման արդյունքներին, իսկ թե քանի բեռնատար է հերթագրված, դեռ պարզ չէ։
Նմանատիպ հոդվածներ
«Լարսի որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի». Արայիկ Հարությունյան
Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և սփյուռքում, գտնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ։ Այս մասին...
ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նոյեմբերին այցելել են ադրբեջանական կողմից ձերբակալված հայերին: Տեղեկութ...
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հետ կապված իրավիճակը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ բոլոր երկրները միակարծիք են դաշինքի զարգացման հետագա ամր...
«ՀԱՊԿ շրջանակներում փաստացի ստեղծվել է հակաօդային պաշտպանության միասնական համակարգ»․ Շոյգու
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները փաստացի ստեղծել են ՀՕՊ (ՀՕՊ) միասնական համակարգ...