«ՀԱՊԿ շրջանակներում փաստացի ստեղծվել է հակաօդային պաշտպանության միասնական համակարգ»․ Շոյգու
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները փաստացի ստեղծել են ՀՕՊ (ՀՕՊ) միասնական համակարգ։ Այս մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է «Россия 1» հեռուստաալիքի եթերում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Մոսկվան արդեն իսկ կնքել է համապատասխան երկկողմ պայմանագրեր յուրաքանչյուր պետության հետ։ Խոսքը Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի մասին է։
«Միավորված ՀՕՊ համակարգ կա ԱՊՀ-ում։ Իսկ ՀԱՊԿ-ում այն փաստացի արված է։ Եթե ձեզ անհրաժեշտ է փաստաթղթավորել, մենք փաստաթղթավորելու ենք: Բայց ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ մենք երկկողմ համաձայնագիր ունենք։ Եվ այդ երկկողմ համաձայնագրով համակարգը ստեղծվել է», - պարզաբանել է Շոյգուն։
Ներկայումս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում ընդգրկված են վեց պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հետ կապված իրավիճակը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ բոլոր երկրները միակարծիք են դաշինքի զարգացման հետագա ամր...
Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպաններին. ինչ է հայտնի
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կարևորել է Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և մշտական...
«Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը վավերացման փուլում է»․ Հակոբ Արշակյան
Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը վավերացման փուլում է և շատ մոտ ապագայում ար...
«Լարսի որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի». Արայիկ Հարությունյան
Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և սփյուռքում, գտնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ։ Այս մասին...