Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հրաժարվել է մասնակցել ԵԱՀԿ նիստին. հայտնի է պատճառը
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան չի մասնակցի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նիստին Հյուսիսային Մակեդոնիայում՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գերատեսչության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն։
«Ուկրաինական պատվիրակությունը չի մասնակցի ԵԱՀԿ նախարարների հանդիպմանը արտաքին գործերի նախարարի մակարդակով (Ռուսաստանի պատվիրակության մասնակցությամբ՝ Սերգեյ Լավրովի գլխավորությամբ)»,- սոցցանցերում ընդգծել է Օլեգ Նիկոլենկոն։ Նա Ռուսաստանին մեղադրել է «ԵԱՀԿ-ն ոչնչացնելու մեջ»։
Ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը նախատեսված է 57 մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Այն կկայանա Սկոպյեում։ Հյուսիսային Մակեդոնիան կբացի երկինքը Ռուսաստանի Դաշնության առջև ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ, հայտնում է Life-ը։
Հավելենք նաև, որ Բալթյան երկրների արտգործնախարարները՝ Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան, Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը և Լատվիայի ԱԳ նախարար Կրիսյանիս Կարինսը համատեղ հայտարարություն են տարածել, որում հայտարարել են Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու մասին՝ կապված ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի եւ ռուս գործընկերների ծրագրված ներկայության հետ։
Նմանատիպ հոդվածներ
«Լարսի որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի». Արայիկ Հարությունյան
Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և սփյուռքում, գտնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ։ Այս մասին...
ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նոյեմբերին այցելել են ադրբեջանական կողմից ձերբակալված հայերին: Տեղեկութ...
Հայտնի է, թե ինչ են պայմանավորվել ՀՀ–ի և Ադրբեջանի փոխվարչապետները. ԱԳՆ–ն մանրամասներ է հայտնել
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հինգերորդ հ...
Սիրանույշ Սահակյանը հայտնել է, թե մոտավոր երբ կսկսվի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունները
Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանի կարծիքով, Բաքվում գերեվարման մեջ գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղ...