Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչու ՀԾԿՀ-ն փոխեց որոշումը «Վիվա-ՄՏՍ»-ի գործարքի հետ կապված. Բաղրամյանը պարզաբանում է

Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի հարցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը զուտ տեխնիկական մասով է որոշում կայացնում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի…

Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի հարցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը զուտ տեխնիկական մասով է որոշում կայացնում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ապրիլին բացասական եզրակացությունից հետո ի՞նչ համոզիչ փաստարկ ունեցավ ՀԾԿՀ-ն՝ որոշումը փոխելու և ինչո՞վ վստահություն ներշնչեց «Վիվա ՄՏՍ»-ի բաժնեմասերը գնած կիպրոսյան ընկերությունը։


«Երբ դիմում են բաժնետոմսերի ձեռքբերման համար, օրենքը ենթադրում է, որ փաթեթը ուսումնասիրվում է հանձնաժողովի կողմից, այսինքն՝ զուտ տեխնիկական մասով է ստուգվում՝ արդյո՞ք կարող է գործունեությունը ծավալել, թե՞ ոչ։ Մնացած հարցերը, անվտանագության և պետական շահի հետ կապված, ներկայացվում են լիազոր մարմնին, ԲՏԱ-ին, որը քննարկելով ԱԱԾ-ի հետ՝ ներկայացնում է եզրակացություն»,-ասել է Բաղրամյանը։


Ըստ նրա՝ ԱԱԾ-ն էր նախնական բացասական դիրքորոշում ներկայացրել. «Վերջին փաթեթը, որ ներկայացվել է, ենթադրում եմ՝ լրացուցիչ ինֆորմացիա է եղել, եզրակացությունը կա ԱԱԾ-ի»,-ասել է նա։


Իսկ թե ի՞նչ է փոխվել՝ նշեց, որ չի կարող ասել. «Ուսումնասիրությունը չեմ տեսնում, միայն եզրակացությունն է, որ որ խնդիր չունեն»։

Նմանատիպ հոդվածներ

ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էս մարդն ի՞նչ մեղք ունի, որ այդ հագուստը խանութում վաճառում են». Հնդկաստանի քաղքացին զինվորականի հագուստով

Էս ի՞նչ խայտառակություն է, էս ի՞նչ ոճ է։ Էս մարդն ի՞նչ մեղք ունի, որ այդ հագուստը խանութում վաճառում են, իսկ եթե ար...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250