Մաքսատանը մեքենաների կայանման դրույքաչափը 3 անգամ կբարձրանա. ՊԵԿ նախագահ
Մաքսային մարմնի կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության
համար (մաքսատանը կայանման համար) դրույքաչափերը միջինում 3 անգամ կբարձրանան։
Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ պետական
եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը։
Նա շեշտեց, որ նախկինում մեքենաների մեծ հոսք կար, օրինակ, Գյումրու
մաքստանը, քանի որ ավելի շատ մեքենա էր ներկրվում, քան մաքսազերծվում, և պահեստը շատ
սեփականատերերի համար դարձել է որպես ավտոկայանատեղի։ Մանուկյանը նշեց, որ հոսքը զգալիորեն
նվազել է, սակայն խնդիրը դեռևս առկա է։
«Առաջարկում ենք ավտոտրասնպորտային միջոցների համար դրույքաչափերը
վերանայել` սահմանելով ավելի բարձր դրույքաչափ, որպեսզի տարածքները որպես ուղղակի կայանման
վայր չօգտագործեն։ Սա կնշանակի` եթե մարդատար ավտոմեքենայի համար այսօր գանձվում է
1600 դրամ, ապա հետագայում կգանձվի օրական 5000 դրամ։ Սա չի գործի, եթե ձևակերպում
անի ներմուծողը, ընդ որում, առաջին օրվա համար սահմանել ենք, որ պետական տուրք ընդհանրապես
չի գանձվի»,– ասաց Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ շնորհիվ առաջարկվող փոփոխությունների տարածքների
առումով խնդիրները կպակասեն, մաքսային մարմինների կողմից վարչարարության արդյունավետությունն
էլ կբարձրանա։
Նմանատիպ հոդվածներ
Եկամտահարկի հետ վերադարձման վերացմամբ իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հիփոտեկային վարկերի տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադ...
Պետական և համայնքային հարկերը բյուջե չվճարելու դեպքում նախատեսված 20 հազար դրամ տուգանքը կհանվի. նախագիծ
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 170.3-րդ հոդվածով սահմանված է, որ պետական և համայնքային հարկերը բյուջե...
ՍԱՏՄՆ-ն մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահ...
Մինչև ամսվա վերջ պարզ կլինի՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն, թե՞ ոչ. Գարեգին Բաղրամյան
Մինչև ամսվա վերջ պարզ կլինի՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճե՞ն, թե՞ ոչ, այս պահին չենք կարող ասել. լրագրողների հետ զրույ...