«Կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական տղա
Նոյեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10:00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 62 խումբը «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մեկ ամսական երեխայի։ Այս մասին հայտնում է Shamshyan com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ մեկ ամսական Գոռ Մ.-ն է։