
Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 16 հազարի

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով մահացածների
թիվը հասել է 16 հազարի, վիրավորների թիվը` 35 հազարի: Տեղեկությունը հայտնում է «Al
Arabiya» հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ
ալ Քաիդային։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից
աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից
հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ
ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան
ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն
է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում
ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։