ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի ՌԴ քաղաքացիություն ունեցող պատանդներին` ի նշան երախտագիտության

ՀԱՄԱՍ-ը, ի թիվս իսրայելցի պատանդների, ազատ կարձակի նաև նրանց, ովքեր ունեն Ռուսաստանի քաղաքացիություն: Այս մասին հայտարարել է պաղեստինյան արմատական խմբավորման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Մուսա Աբու Մարզուկը։

«Այսօր մենք ազատ կարձակենք Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող պատանդներին՝ ի նշան Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշման երախտագիտության», - մեջբերում են իսրայելական լրատվամիջոցները Մարզուկի խոսքերը։

Նախկինում Իսրայելը ստացել էր 10 իսրայելցիների ցուցակը, ովքեր պետք է վերադառնան գերությունից չորեքշաբթի օրը, նշում են իսրայելական լրատվամիջոցները։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է, որ ստացել է առևանգված իսրայելցիների ցուցակը, որոնց ՀԱՄԱՍ-ը նախատեսում է ազատ արձակել չորեքշաբթի օրը, հաղորդում է The Times of Israel-ը:

Չորեքշաբթի օրը ազատ արձակված պատանդների խումբը կլինի վեցերորդը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի սկսվելուց հետո։ Սկզբում հրադադարը նախատեսված էր չորս օրով, ապա ռեժիմը երկարաձգվեց եւս երկու օրով։

Պարբերականը հիշեցնում է, որ համաձայնագրի պայմաններով հրադադարը կարող է երկարաձգվել ընդհանուր առմամբ 10 օրով, դրա համար ՀԱՄԱՍ-ը պետք է օրական առնվազն 10 պատանդի ազատ արձակի, իսկ Իսրայելը պետք է երեք պաղեստինցի բանտարկյալի ազատի իր բանտերից յուրաքանչյուր պատանդի դիմաց։