«Բացի ՌԴ-ից ոչ ոք ի վիճակի չէ Ղարաբաղում խաղաղության և կայունության երաշխավորի դերը ստանձնել»․ Պեսկով
Արևմուտքը փորձում է դուրս մղել Ռուսաստանի Դաշնությունը Ղարաբաղից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով, բացի Ռուսաստանի Դաշնությունից ոչ ոք ի վիճակի չէ այս տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորի դերը ստանձնել։
«Մի շարք երկրներ դեռ փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ»,- ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում «Ռոսիա 1»-ի եթերում։ Նա նշել է, որ Ադրբեջանը հայտարարել է, որ Արևմուտքը չի կարող հավակնել միջնորդի դերին, քանի որ միակողմանի դիրք է գրավել։
«Դե հասկանում եք, հավանաբար, երեք, չորս, հինգ տարի առաջ նման պայքար էր մղվում դիվանագիտական դիմակներներով։ Հիմա այդ դիմակները վաղուց արդեն մի կողմ են նետված, և պայքարն ուղիղ ճակատով է մղվում՝ առանց երկմտելու։ Իրոք, մի շարք երկրներ նախկինի պես փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, ինչն, ի դեպ, հանգեցրել է նրան, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ այդ մի շարք երկրներ արդեն հազիվ թե կարող են հավակնել միջնորդի դերի, քանի որ միակողմանի են դիրքավորվել»,- ասել Է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը շեշտել է, որ նման միակողմանի դիրքորոշում որդեգրելով՝ ինչ-որ բանի հավակնելն անտեղի է։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հետ կապված իրավիճակը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ բոլոր երկրները միակարծիք են դաշինքի զարգացման հետագա ամր...
«ՀԱՊԿ շրջանակներում փաստացի ստեղծվել է հակաօդային պաշտպանության միասնական համակարգ»․ Շոյգու
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները փաստացի ստեղծել են ՀՕՊ (ՀՕՊ) միասնական համակարգ...
Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպաններին. ինչ է հայտնի
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կարևորել է Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և մշտական...
«Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը վավերացման փուլում է»․ Հակոբ Արշակյան
Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը վավերացման փուլում է և շատ մոտ ապագայում ար...