Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպաններին. ինչ է հայտնի
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կարևորել է Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և մշտական անդորրի հաստատումը՝ առանց օտարերկրացիների միջամտության: Այս մասին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպաններ Մեհդի Սոբհանիի և Աբբաս Մուսավիի հետ հանդիպումից հետո։ Հանդիպման մասին հաղորդվում է Աբդոլլահիանի «X»-ի էջում։
Իրանի արտաքին գործերի նախարարը հանդիպմանն ընդգծել է հյուսիսային հարևան երկու պետությունների հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը:
Նա շեշտել է, որ Իրանն իր արտաքին քաղաքականության մեջ լուրջ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հետ կապված իրավիճակը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ բոլոր երկրները միակարծիք են դաշինքի զարգացման հետագա ամր...
«ՀԱՊԿ շրջանակներում փաստացի ստեղծվել է հակաօդային պաշտպանության միասնական համակարգ»․ Շոյգու
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները փաստացի ստեղծել են ՀՕՊ (ՀՕՊ) միասնական համակարգ...
«Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը վավերացման փուլում է»․ Հակոբ Արշակյան
Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը վավերացման փուլում է և շատ մոտ ապագայում ար...
«Անկլավների հարց, այո կա». Փաշինյան
Անկլավների հարց, այո կա, բայց ի՞նչ է նշանակում այդ հարցը եւ որտեղից կա եւ ինչու կա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ո...