Փաշինյանը` Պակիստանի ու Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ հաստատելու հեռանկարի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Պակիստանի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ դիվանագիտական, ոչ բարձր մակարդակի աշխատանքներ արվում են․ «30 տարի նրանք մեր անկախությունը չեն ճանաչել, և դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել։ Պետք է հասկանալ դրա պատճառները և այս իրավիճակում առաջընթաց արձանագրել։ Դա հեշտ գործ չէ»․ ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ երբ հաջողվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, դա կդառնա փաստարկ, որ Պակիստանի հետ ևս դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։
Նա նաև անդրադարձել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ հաստատելու հեռանկարին. «Հույս ունեմ՝ առաջիկայում Հայաստանը և Սաուդյան Արաբիան պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն, ինչը շատ կարևոր և էական իրադարձություն կլինի»:
Նմանատիպ հոդվածներ
«Անկլավների հարց, այո կա». Փաշինյան
Անկլավների հարց, այո կա, բայց ի՞նչ է նշանակում այդ հարցը եւ որտեղից կա եւ ինչու կա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ո...
Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպաններին. ինչ է հայտնի
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կարևորել է Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և մշտական...
«Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը վավերացման փուլում է»․ Հակոբ Արշակյան
Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը վավերացման փուլում է և շատ մոտ ապագայում ար...
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հետ կապված իրավիճակը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ բոլոր երկրները միակարծիք են դաշինքի զարգացման հետագա ամր...