Գազատարից կախված դի է հայտնաբերվել

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բագրևանդ-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ պենոպլաստի գործարանի մոտակայքում, ծառից կամ երկաթյա խողովակից տղամարդու դի է կախված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները դին հայտնաբերել են կախված՝ ծառի մոտ անցկացված գազատար խողովակից և մոտեցրել դիատարին: Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 42-ամյա Հ. Ա.-ն է: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Honda մակնիշի ավտոմեքենա, որով, ըստ նախական տեղեկությունների, տղամարդը եկել է նշված վայր, և կախվելու միջոցով ինքնասպան եղել:

Պատահարներ