«Անտեղի է և անընդունելի». Ադրբեջանը պատասխանել է Ֆրանսիային
Միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունն անտեղի է և անընդունելի։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Ֆրանսիայի անտարբերությունը դատարանի կողմից Հայաստանի անօրինական դիմումների մեծ մասը մերժելու նկատմամբ Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտների և նախապաշարմունքների ևս մեկ վառ օրինակ է: Ցավոք, մի երկիր, որն իրեն ներկայացրել է որպես արդարության եւ կարգուկանոնի մեծագույն պաշտպան, սխալ է մեկնաբանել Ֆրանսիայի հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող հարցը եւ միջամտել դատարանի գործերին։ Ֆրանսիան պետք է ուշադրություն դարձնի դատարանի որոշումների կատարմանը՝ կապված իր խայտառակ գաղութային քաղաքականության և անօրինական գործողությունների հետ, ներառյալ միջուկային փորձարկումները: Ի տարբերություն Ֆրանսիայի՝ Ադրբեջանը լուրջ է վերաբերվում իր միջազգային պարտավորություններին»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունը ավելի վաղ անդրադարձել էր ՄԱԿ-ի դատարանի նոյեմբերի 17-ի որոշմանը՝ նշելով.
«Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանին ուղղված հրամանը Լեռնային Ղարաբաղ ցանկացողների վերադարձն ապահովելու և ԼՂ-ում գտնվողների նկատմամբ ուժ չկիրառելու կամ չահաբեկելու մասին համապատասխանում է Ֆրանսիայի դիրքորոշմանը»:
Նմանատիպ հոդվածներ
«Այս պահին այդ ցուցանիշով ՌԴ-ն Ուկրաինայի նկատմամբ մեծ առավելություն ունի». Պոդոլյակ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը կասկածում է, որ Կիևը երկարաժամկետ...
«Եվրոպական քաղաքական վերնախավի զգալի մասը գործնականում կորցրել է խելքը». Հունգարիայի ԱԳ նախարար
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ ԵՄ առաջնորդների մեծամասնությանը պատել է «պատերազմական փսիխ...
«Իսրայելը հատել է կարմիր գծերը». Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», ինչը կարող է ստիպել բոլորին միջոցներ ձեռն...
«Խնդիրներ չեն եղել, հիմա կլինեն. սա նրանց ինչի՞ն է պետք». Պուտին
Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև բոլոր վեճերը վաղուց լուծված են, երկու երկրների հարաբերություններում խնդիրներ չկան, բայց ՆԱ...