«Եվրոպական քաղաքական վերնախավի զգալի մասը գործնականում կորցրել է խելքը». Հունգարիայի ԱԳ նախարար
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ ԵՄ առաջնորդների մեծամասնությանը պատել է «պատերազմական փսիխոզը» և Ուկրաինայում հակամարտությունն ընկալում են որպես Fortnite համակարգչային խաղ: Տեղեկատվությունը փոխանցում է kp.ru-ն:
«Եվրոպական քաղաքական վերնախավի զգալի մասը գործնականում կորցրել է խելքը», - ասել է նախարարը իշխող «Ֆիդես-Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության համագումարում:Սիյարտոն նշել է, որ Եվրամիության որոշ քաղաքական գործիչներ իրենց պատկերացնում են որպես տեսախաղի հերոսներ և «ինչ-որ խորհրդավոր պատճառով» կարծում են, որ Ուկրաինային զենքի մատակարարումը նպաստում է խաղաղության հաստատմանը: Նախարարի խոսքով՝ Հունգարիան մյուսներից ավելի լավ է հասկանում, որ մարդկանց կյանքը կարելի է փրկել միայն դիվանագիտության օգնությամբ և կրակը դադարեցնելով, իսկ Կիևյան ռեժիմին զինելը միայն ձգձգում է հակամարտությունը։
«Եվ որքան երկար շարունակվի, այնքան ավելի շատ մարդիկ կմահանան և ավելի շատ ավերածություններ կլինեն», — նախազգուշացրեց Սիյարտոն:
Նմանատիպ հոդվածներ
«Այս պահին այդ ցուցանիշով ՌԴ-ն Ուկրաինայի նկատմամբ մեծ առավելություն ունի». Պոդոլյակ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը կասկածում է, որ Կիևը երկարաժամկետ...
«Անտեղի է և անընդունելի». Ադրբեջանը պատասխանել է Ֆրանսիային
Միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունն անտեղի է և անընդունելի...
«Իսրայելը հատել է կարմիր գծերը». Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», ինչը կարող է ստիպել բոլորին միջոցներ ձեռն...
«Խնդիրներ չեն եղել, հիմա կլինեն. սա նրանց ինչի՞ն է պետք». Պուտին
Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև բոլոր վեճերը վաղուց լուծված են, երկու երկրների հարաբերություններում խնդիրներ չկան, բայց ՆԱ...