«Այս պահին այդ ցուցանիշով ՌԴ-ն Ուկրաինայի նկատմամբ մեծ առավելություն ունի». Պոդոլյակ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը կասկածում է, որ Կիևը երկարաժամկետ հեռանկարում կկարողանա դիմակայել Ռուսաստանին և նրա հետ գտնվել ռազմական հակամարտության մեջ: Տեղեկատվությունը փոխանցում kommersant.ru-ն:
«Ռուսաստանը հսկայական միջոցներ է ծախսում ռազմական գործողությունների վրա, և դա չի կարող իր ազդեցությունը չթողնել իրավիճակի վրա»,- ասել է պաշտոնյան: Ըստ Պոդոլյակի՝ Ուկրաինայի և նրա արևմտյան դաշնակիցների գլխավոր խնդիրը պետք է լինի ճնշումը Ռուսաստանի վրա:
«Մենք պետք է նվազագույնի հասցնենք նրա ռեսուրսները, դա պետք է դառնա կարևոր համատեղ խնդիր։ Ռուսաստանը պետք է շատ ավելի քիչ ռեսուրսներ ունենա, քան հիմա»,— ընդգծել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը։ Միխայիլ Պոդոլյակը նաև հավելել է, որ ռազմական գործողությունների գոտում ուժերի դասավորվածության վրա ազդում է հակամարտող կողմերի զենքի քանակը.
«Այս պահին այդ ցուցանիշով Ռուսաստանն Ուկրաինայի նկատմամբ մեծ առավելություն ունի: Նման իրավիճակը պետք է փոխել»,— հավելել է Պոդոլյակը:
Նմանատիպ հոդվածներ
«Անտեղի է և անընդունելի». Ադրբեջանը պատասխանել է Ֆրանսիային
Միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունն անտեղի է և անընդունելի...
«Եվրոպական քաղաքական վերնախավի զգալի մասը գործնականում կորցրել է խելքը». Հունգարիայի ԱԳ նախարար
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ ԵՄ առաջնորդների մեծամասնությանը պատել է «պատերազմական փսիխ...
«Իսրայելը հատել է կարմիր գծերը». Ռաիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելը հատել է «կարմիր գծերը», ինչը կարող է ստիպել բոլորին միջոցներ ձեռն...
«Խնդիրներ չեն եղել, հիմա կլինեն. սա նրանց ինչի՞ն է պետք». Պուտին
Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև բոլոր վեճերը վաղուց լուծված են, երկու երկրների հարաբերություններում խնդիրներ չկան, բայց ՆԱ...