«Խնդիրներ չեն եղել, հիմա կլինեն. սա նրանց ինչի՞ն է պետք». Պուտին
Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև բոլոր վեճերը վաղուց լուծված են, երկու երկրների հարաբերություններում խնդիրներ չկան, բայց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությամբ դրանք կհայտնվեն, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«Այսպիսով, նրանք վերցրեցին Ֆինլանդիան և ներքաշեցին Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի մեջ: Մենք վեճեր ունե՞նք Ֆինլանդիայի հետ: Բոլոր վեճերը, այդ թվում տարածքային բնույթի, բոլորը վաղուց լուծվել էին 20-րդ դարի կեսերին», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը նշել է, որ անտառտնտեսության ոլորտում կան որոշ խնդիրներ՝ կապված երկրի ներսում փայտանյութի վերամշակման զարգացման անհրաժեշտության հետ։
«Այսքանը: Սա անհեթեթություն է, մանրուք, իսկապես: Խնդիրներ չեն եղել, հիմա կլինեն: Որովհետև մենք հիմա այնտեղ կստեղծենք Լենինգրադի ռազմական օկրուգը և այնտեղ կկենտրոնացնենք որոշակի զորամասեր: Սա նրանց ինչի՞ն է պետք: Ինչ-որ անհեթեթություն է»,- ասել է ՌԴ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
«Սա ակնհայտ հարձակում է Ֆինլանդիայի ինքնիշխանության վրա». երկրի վարչապետ
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է, որ փախստականների հոսքը Ռուսաստանի հետ սահմանին հարձակում է Ֆինլանդիայի և...
«Մենք ունենք 5-8 տարի». Գերմանիայի ՊՆ նախարարը՝ ռազմական սպառնալիքների մասին
Եվրոպայի երկրները պետք է պատրաստվեն նոր ռազմական սպառնալիքների. դրա համար նրանք պետք է հնարավորինս ամրապնդեն պաշտպանական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն չի կարող, ինչպես որոշ երկրներ, երշիկի դիմաց տալ իր ինքնիշխանությունը. Պուտին
Ռուսները պետք է հիշեն, որ Ռուսաստանի Դաշնությունը կա՛մ կլինի ինքնիշխան պետություն, կա՛մ ընդհանրապես գոյություն չի ունենա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը մեկնաբանել է Բայդենի խոսքերը
Արևմուտքի երկրները ստիպված կլինեն Ռուսաստանի հետ շփման եզրեր գտնել, հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:Միև...