Ի՞նչ ժամանակավոր միջոցներ է որոշել կիրառել Միջազգային քրեական դատարանը Ադրբեջանի դեմ
Միջազգային քրեական դատարանը հրապարակել է այսօր՝ նոյեմբերի 17-ին, կհրապարակի 2023թ․ սեպտեմբերի 28-ի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոցների կիրառման վերաբերյալ իր որոշումը։
Համաձայն որոշման, «ՀՀ ներկա դիմումի հանգամանքները տարբերվում են ՀՀ մնացյալ դիմումներից, որոնց վերաբերյալ դատարանը ժամանակավոր միջոցների կիրառման որոշում է կայացրել։ Կան նոր հանգամանքներ, որոնք հաստատում են ՀՀ 5-րդ դիմումի նոր փաստերը։ Դատարանը հիմնավոր է համարում, որ 2023թ. սեպտեմբերի 19-ի գործողությունների արդյունքում Ադրբեջանը խախտել է էթնիկ ծագմամբ հայերի որոշ իրավունքներ։ Դատարանը հետևաբար հիմնավոր է համարում որ կապ կա ծագումով հայերի իրավունքների և ՀՀ կողմի դիմումի, այն է ժամանակավոր միջոցների կիրառման համար»։
Միջազգային քրեական դատարանը որոշել է ժամանակավոր միջոցները կիրառել, առ այն որ՝
Ադրբեջանը պարտավոր է ապահովել ԼՂ-ից հեռացածների վերադարձը։
Ապահովել, որպեսզի մարդիկ, ովքեր մնացել են ԼՂ-ում, ցանկության դեպքում՝ լքեն այն։
Ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնում են ԼՂ-ում 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են, զերծ մնան ուժի գործադրումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկական ընկերությունը MArG 155 ինքնագնաց հաուբիցներ կուղարկի ՀՀ
Հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ MArG 155 ինքնագնաց հաուբիցներ կուղարկի Հայաստան։ Այս մասին հայտ...
Կկասեցվի Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը. ԱՄՆ Սենատն ընդունել է հայերի պաշտպանության մասին օրինագիծ
ԱՄՆ Սենատն ընդունել է 2023 թվականի հայերի պաշտպանության մասին S.3000 օրինագիծը, որը ներկայացրել է կոնգրեսական Գարի Պետեր...
«Արևմուտքը Հայաստանից է բռնվել, որ պոկի Ռուսաստանից». Զախարովա
Ուկրաինայի հետ չստացվեց, հիմա Արևմուտքը Հայաստանից է բռնվել, որ պոկի Ռուսաստանից: Այս մասին հայտնել է ՌԴ...
Անդրանիկ Թևանյանը վայր կդնի ավագանու անդամի մանդատը
Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատ...