Ժաննա Անդրեասյանը ԵՊՀ-ի ռեկտրի հրաժարականի հարցը բարձրացնելու մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ ԵՊՀ-ում տեղի ունեցածը բուհի ռեկտորի` Հովհաննես Հովհաննիսյանի հրաժարականի հարցը բարձրացնելու պատճառ չէ։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Չեմ կարծում, թե դժբախտ պատահարի գրանցման պատճառով պետք է նման հարց բարձրացնել։ Նախ պետք է պարզել՝ ինչ է տեղի ունեցել, որն է եղել հիմնական պատճառը։ Եթե դա տեղի է ունեցել որևէ մեկի՝ աշխատանքային պարտականությունները թերի կատարելու հետևանքով, պետք է հետամուտ լինել դրան»,- նշել է նախարարը։
Անդրեասյանի խոսքով` այս պահին ուսումնասիրություններ են ընթանում՝ պարզելու հրդեհի պատճառը, մի քանի տարբերակներ են քննարկվում։
«Կարծում եմ՝ ճիշտ կլինի սպասել մասնագիտական եզրակացությանը»,- ասել է նա` հավելելով, որ հրդեհը, բարեբախտաբար, կարողացել են արագ մարել, և ավելի մեծ խնդիրներ չեն առաջացել։
Նմանատիպ հոդվածներ
«ՀՀ ԿԳՄՍ-ն դադարեցրել է ՌԴ-ից ուղարկված դասագրքերի բաշխումը». Վորոբյով
Մեծ տարակուսանքով տեղեկացա, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կասեցրել է Ռուսաստանի փո...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝նոյեմբերի 19-ին, ժամը 23:00-...
Իրազեկում. Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Արամի փողոցից մինչև Խորենացի խաչմերուկ հատվածի երթևեկությունը
Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 25-ի ժամը 06։00-ն,...
Գերեվարված անձանց վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին. մանրամասներ
Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական...