Թուրքիայից կրկին կոշտ հայտարարություններ են հնչում Իսրայելի հասցեին
Թուրքիայի արդարադատության նախարարության ղեկավար Յըլմազ Թունչը՝ մեկնաբանելով տեղի մի խումբ քաղաքացիների նախաձեռնությունը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) հայց ներկայացնելու վերաբերյալ, հայտարարել է, որ Իսրայելը վաղ թե ուշ կկանգնի Հաագայի դատարանի առջև՝ Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների համար։
«Իսրայելը վաղ թե ուշ կանգնելու է դատարանի առաջև պատասխանատվության է ենթարկվելու, քանի որ նա սպանում է երեխաներին ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Սրա համար նա անպայման պատասխանատվության է ենթարկվելու»,- ասել է նախարարը Milliyet թերթին:
Նրա խոսքով՝ «եթե այսօր նրանք չկարողանան դա անել, հանցագործները դեռ տարիներ անց կհայտնվեն ՄՔԴ-ի մեղադրյալների աթոռին»։
Թուրքիայի արդարադատության նախարարության ղեկավարն ուշադրություն է հրավիրել միջազգային կազմակերպությունների անկարողության վրա՝ լուծելու այնպիսի ճգնաժամեր, ինչպիսին Իսրայելի ու Պաղեստինի հակամարտությունն է։
Նմանատիպ հոդվածներ
«Սա պատմական բյուջե է». Նիկոլ Փաշինյան
2024 թ. պետական բյուջեն պատմական ժամանակների պատմական բյուջե է: Այս մասին այսօր Ազգային ժողովում պետական բյուջեի քն...
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լ...
Տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, որն անցնում է ՀՀ-ի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Կլաար
Միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացա...
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում». Զախարովա
Հայաստանի բոյկոտը ՀԱՊԿ նիստերին «ափսոսանք է առաջացնում»: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան` անդրա...