
Ով է ԵՄ-ում դեմ Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններին․ Եվրոպական աղբյուրներ

ԵՄ ոչ բոլոր երկրներն են ցանկանում Ուկրաինայի հետ բանակցություններ վարել Եվրամիությանն անդամակցելու շուրջ: Այս մասին հայտնում է EUobserver-ը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետին, փոխանցում է Interfax-ը։
Դեկտեմբերի 14-15-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովում պետությունների և կառավարությունների ղեկավարները պետք է քննարկեն այս հանձնարարականը։ Ինչպես նշում է լրատվամիջոցը, Հունգարիան արդեն դեմ է արտահայտվել Ուկրաինայի հետ բանակցելու որոշմանը։
«Իհարկե, Ավստրիան խոչընդոտներ կստեղծի, բայց կթաքնվի Հունգարիայի թիկունքում», - պարբերականը մեջբերում է ԵՄ անանուն դիվանագետի խոսքերը։
«Չնայած իր նոր հռետորաբանությանը, Ֆրանսիան իրականում չի ցանկանում, որ Ուկրաինան լինի ԵՄ կազմում, իսկ Գերմանիան ցինիկ խաղ է խաղում»,- շարունակել է իր մեկնաբանությունը աղբյուրը։
Սպասվում է, որ ԵՄ առաջնորդները կորոշեն ԵՀ-ի առաջարկությունները դեկտեմբերի Եվրոպական խորհրդի նիստում: