Որն է եղել պայթյունի պատճառը․ ԵՊՀ մամուլի խոսնակը հերքում է՝ քիմիական նյութերի վարկածը
Սխալ է շրջանառվող վարկածը, թե քիմիական նյութերն են եղել պայթյունի պատճառը։ ԵՊՀ-ի մասնաշենքում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, տեղակայված են մի քանի ֆակուլտետներ, տեղակայված է նաև քիմիայի ֆակուլտետը, բայց քիմիական ոչ մի նյութերի հետ կապ չունի սենյակը։ Այս մասին ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։
«Հիմա համապատասխան գործողություններ են իրականացվում, տարածքը հետաքննվում է, քիմիական ոչ մի նյութ չի այրվել։ Նախնախական տեղեկություններով՝ հոսանքի խնդիր է եղել»,-ասել է խոսնակը։
Նրա հաղորդմամբ՝ ուսանողներն ու աշխատակիցները շենքից տարհանվել են, դասապրոցեսը շարունակվում է մյուս մասնաշենքերում։
Լրագրողների հետ զրույցում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել քիմիական նյութերի հետ կապ չունեցող վայրում՝ նկուղում, որտեղ ոչինչ չի պահվում։
«Դա եղել է հանդերձարան կանաչապատման ծառայության աշխատակիցների համար, որ իրենց գործիքները պահեն, հագուստը փոխեն, քիմիական պահեստ չի եղել»,- նշել է դեկանը։
Նրա խոսքով՝ եթե քիմիական նյութեր պայթած լինեին, ապա որևէ մեկը ողջ չէր մնա, այս դեպքում տուժածներն ունեն այրվածքներ, ծխից թունավորում, սակայն քիմիական նյութերից թունավորում չկա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պայթյունի հետևանքով կա զոհ և տուժածներ։
Նմանատիպ հոդվածներ
Երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»․ պատճառը հայտնի է
Խիտ մառախուղի պատճառով Երևան եկող երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարեն «Զվարթնոցում»: Այս մասին հայտնում են Spu...
Մանրամասներ՝ «օդում մնացած» ինքնաթիռներից
Երևանում վայրէջք չկատարած Մոսկվա–Երևան չվերթն արդեն իջել է Թբիլիսիում։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասացին քաղավ...
Նախատեսվում է Փոքր կենտրոնում ավտոկայանման համար ավելի բարձր գին սահմանել․ Հարությունյան
Երևանի Փոքր կենտրոնի բեռնաթափմանը միտված աշխատանքների շրջանակում նախատեսվում է նոր մոտեցում կիրառել վճարովի ավտոկայանատե...
Սովորական անձնագրերով կարողանալու եք ճամփորդել ԵՄ երկրներ. Եղոյանը` վիզաների հնարավոր ազատականացման մասին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Հայաստանի քաղաքացիների համար վի...