Մանրամասներ՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունից
Պայթյուն է տեղի ունեցել ԵՊՀ-ում։ Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել:
Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ ՆԳՆ–ում դեռ չունեն։
ԶԼՄ–ները գրում են, որ պայթյունը տեղի է ունեցել քիմիայի ֆակուլտետում: Կա զոհ և տուժածներ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է՝ ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատների 6 մարտական հաշվարկ, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի քաղաքացիները չխանգարեն հրշեջների և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների աշխատանքը:
Դեպքի վայրից 3 հոգի այրվածքներով շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել են հիվանդանոց, ներսում հրշեջները հետախուզական աշխատանքներ են կատարել, հայտնաբերել են 1 դի, պարեկային ծառայության 1 աշխատակից էլ տարհանման աշխատանքներ կատարելիս թունավորվել է ծխից:
Auroranews-ի հետ զրույցում ԵՊՀ լրատվության բաժնից տեղեկացրեցին, որ տուժածների մասին տվյալներ չեն կարող հայտնել։
Նմանատիպ հոդվածներ
«Դեպքը կրկնվում է, իսկ դա արդեն վտանգավոր է»․ Երևանի հրեական միակ սինագոգը փորձել են այրել
Երևանում գտնվող հրեական միակ սինագոգը փորձել են այրել։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին։ Auroranews-ը դեպքի վերաբերյ...
Հայտնի է՝ ինչ վիճակում են ԵՊՀ-ի հրդեհի հետևանքով տուժածները
Այսօր առավոտյան ԵՊՀ-ում քիմիական ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով այրվածաքաբանական կենտրոն է տեղափո...
Կա մահվան դեպք․ Առողջապահության նախարարությունը՝ ԵՊՀ-ի պայթյունի մասին
ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարութ...
ԵՊՀ-ի հրդեհից տուժածները վարչական աշխատակիցներ են․ մանրամասներ
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածները վարչական աշխատակիցներ են: Այս մասին Auroranews-ին...