ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տպավորություն է, թե Գազայի հատվածում ենք ապրում». ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմադիրների ելույթների մասին
ԱԺ-ը շարունակում է Բյուջե 2024-ի նախագծի քննարկումները: Իր ելույթի ժամանակ ԱԺ-ի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին՝ ասաց․
«Երբ լսում ես մեր ընդդիմադիր գործընկերների ելույթները, վախ է առաջանում նույնիսկ շենքից դուրս գալ, տպավորություն է, որ մենք ապրում ենք ոչ թե զարգացող ՀՀ-ում, այլ, օրինակ, Գազայի հատվածում: Տպավորություն է, որ մեր բյուջեն ոչ թե աննախադեպ աճ է գրանցել, այլ նվազել է: Վստահեցնում եմ, որ դրսում այլ Հայաստան է, որտեղ կա տնտեսական աճ, որտեղ բարձրանում են աշխատավարձերն ու թոշակները, որտեղ տեղի են ունենում շինաշխատանքներ։ Հայաստան, որի ՊՆ բյուջեն աննախադեպ ավելացել է, Հայաստան, որտեղ գալիս են զբոսաշրջիկներ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բավարար գումարներ կան․ Ֆինասնների նախարարը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործման մասին
Ազգային ժողովի հերթական նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է արտացո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ նիստին չմասնակցելով մեր դիրքորոշումն ենք արտահայտել․ Արման Եղոյան
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը անդրադարձել է&nb...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօրվանից կենտրոնում կարգելվի բեռնատարների երթևեկությունը․ որ մակնիշի մեքենաների մասին է խոսքը
Այսօրվանից՝ նոյեմբերի 13-ից Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում Խանջյան փողոցից մինչև Սարյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիա Զախարովան թող գնա 2 բաժակ ավել խմի ու քնի․ ՔՊ-ական պատգամավոր
Հայաստանի վրա այլևս հարձակում չի կարող լինել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյան...