ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիա Զախարովան թող գնա 2 բաժակ ավել խմի ու քնի․ ՔՊ-ական պատգամավոր

Հայաստանի վրա այլևս հարձակում չի կարող լինել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը և հավելել․

 

«Հայաստանի վրա, եթե հարձակում լինի՝ միայն էս թևից կլինի»։ Լրագրողի ճշտող հարցին, թե ո՞ր թևը նկատի ունի, պատգամավորը պատասխանել է․ «Ռուսաստանի հրահրմամբ»։  

 

Պատգամավորը նաև անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությանը, թե Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը կիրականացնի Ռուսաստանը։ 

 

«Ոչ մի տեսակ, Մարիա Զախարովան թող գնա 2 բաժակ ավել խմի ու քնի», -ասել է պատգամավորը և հավել․ «չենք տալու, չի լինելու»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։