Սա ահռելի թիվ է, որն էականորեն մեծացրել է մեր տնտեսության ներուժը․ Փաշինյան
Ժամանակները պատմական են, որովհետեւ մենք կանգնած ենք մեր պետության եւ պետականության ֆունկցիոնալ նշանակության վերագնահատման անհրաժեշտության առաջ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է, թե ինչը պետք է լինի այդ ֆունկցիոնալ նշանակության վերագնահատման արդյունքը։
«Հայաստանը ոչ թե պլացդարմ, կամ ֆորպոստ է իր սահմաններից դուրս մշակված և իր սահմաններից դուրս պլաններ իրակագործելու համար, այլ՝ սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ու երջանկությունն ապահովելու միջոց։ Պետությունը պետք է առաջնորդվի բացառապես այն նպատակներն իրագործելու տրամաբանությամբով»,- մանրամասնեց նա։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի պետական շահերի համակարգի գագաթնակետը Հայաստանի տնտեսական զարգացումն է։
«Վերջին 5 տարում մենք ՀՀ-ում 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել: Սա ահռելի թիվ է, որն էականորեն մեծացրել է մեր տնտեսության ներուժը: Բայց այդ ներուժն օգտգործելու համար անհրաժեշտ են հանրապետության մասնագիտական կրթության, բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները»,-հավելեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Նավթի գները շարունակում են նվազել
Նավթի հենանիշային գները շարունակում են նվազել։Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը 7.57-ից նվազել է 0.11 տոկո...
Նախատեսվում է ավելացնել Իրանից գազի ներկրումը
Հայաստանը նախատեսում է ավելացնել Իրանից ներկրվող գազի ծավալները։ Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցված...
Նավթի համաշխարհային գները արագացրել են անկումը
Նավթի համաշխարհային գները այսօր ցերեկը արագացրել են անկումը միջինը մինչեւ 2 տոկոս, իսկ Brent տեսակի մեկ բարելի արժեքը հո...
Հայտնի է, թե որքան գումար կհատկացվի մայրաքաղաքի Ամանորյա ձևավորման համար
Ամանորին ընդառաջ մայրաքաղաքի տոնական ձևավորման համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 202 միլիոն 406 հազար դրամ։ Այս գո...