Նախատեսվում է ավելացնել Իրանից գազի ներկրումը
Հայաստանը նախատեսում է ավելացնել Իրանից ներկրվող գազի ծավալները։ Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ «Էներգետիկ շաբաթ 2023» միջոցառման ժամանակ։
«Հայաստանը ներկայում տարեկան 365 մլն խմ գազ է ներկրում Իրանից, հայտնի պայմանագրի հիման վրա 1։3 հարաբերակցությամբ էլեկտրաէներգիա ենք վերադարձնում Իրան։ Մի քանի ամիս առաջ մեր գործընկերների հետ կնքել ենք այդ համաձայնագիրը մինչև 2030 թվական երկարաձգելու փատաթուղթը, որը հնարավորություն է տալիս նաև մեծացնել Իրանից գազի ներկրումը ՀՀ և համապատասխան էլեկտաէներգիայի արտահանումը»,–նշեց նախարարը։
Սանոսյանի խոսքով՝ Իրանից ներկրվող գազի գործող խողովակի տրամագիծը թույլ է տալիս, որ ավելի շատ գազ ներկրվի։
«Նորի կարիք դեռ չկա, քանի որ ներկայիս խողովակաշարն ամբողջ հզորությամբ չի օգտագործվում»,- հավելեց նա։
Նշենք, որ «հայտնի պայմանագիր» ասելով Սանոսյանը նկատի ունի «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնությունը, որի ժամկետն ավարտվում էր 2026թվականին, սակայն երկարաձգվեց մինչև 2030-ը։
Նմանատիպ հոդվածներ
Նավթի գները շարունակում են նվազել
Նավթի հենանիշային գները շարունակում են նվազել։Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը 7.57-ից նվազել է 0.11 տոկո...
Նավթի համաշխարհային գները արագացրել են անկումը
Նավթի համաշխարհային գները այսօր ցերեկը արագացրել են անկումը միջինը մինչեւ 2 տոկոս, իսկ Brent տեսակի մեկ բարելի արժեքը հո...
Սա ահռելի թիվ է, որն էականորեն մեծացրել է մեր տնտեսության ներուժը․ Փաշինյան
Ժամանակները պատմական են, որովհետեւ մենք կանգնած ենք մեր պետության եւ պետականության ֆունկցիոնալ նշանակության վերագնահատմա...
Գնաճը նվազել է. ԿԲ նախագահ
2023 թ. նոյեմբերին 12–ամսյա գնաճը նվազել է -0.5 տոկոսով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բ...