Որքան էլ միջուկային ռումբ ունենաս, քո վերջը եկել է․ Էրդողանը՝ Նեթանյահուին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հորդորել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ընդունել իր երկրի միջուկային զենքի առկայությունը: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նեթանյահու, ընդունիր, որ դու միջուկային ռումբ ունես։ Խոստովանիր. դու ունես դա, դրա համար էլ սպառնում ես դրանով: Որքան էլ ռումբ ունենաս, քո վերջը (քաղաքականության մեջ) եկել է»,- ասել է նա խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության անդամների առջև ունեցած ելույթի ժամանակ։
Էրդողանի խոսքով՝ «իսրայելցի նախարարները տեսախցիկներով խոստովանում են, որ միջուկային զենք ունեն»:
«Սակայն ՄԱԳԱՏԷ-ն այդ կապակցությամբ ոչ մի գործողություն չի ձեռնարկում։ Մենք ականատես ենք եղել նման երկակի ստանդարտների, անողնաշարության և անսկզբունքայնության բազմաթիվ դրսևորումների, և դրանք մինչ օրս տեսնում ենք», -նշել է Թուրքիայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը Իսրայելին համեմատել է Հայաստանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի հակամարտության արդյունքում հիասթափությ...
Վրաստանի ԱԳ նախարարը՝ երկրի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարման մասին
Վրաստանը հնարավորություն է տալիս Ադրբեջանին և Հայաստանին օգտագործել իր տարանցիկ գործառույթը հավասար պայմաններում։ Վրաստա...
Ուրիշները չեն որոշում՝ մեզ ինչ է պետք․ Արմեն Գրիգորյանը՝ ֆրանսիական զրահամեքենաների գնման մասին
Հայաստանի ու Ֆրանսիայի համագործակցության թեմաներից մեկը հենց «Բաստիոն» զրահապատ մեքենաներն ունենալն էր։ Այս մասին Հանրայ...
Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները․ Իլհամ Ալիև
Ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի շատ լավ հնարավորություններ կան։ Այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ա...