«Միաժամանակ երկու աթոռի վրա նստելու փորձը երբեք լավ բանի չի հանգեցրել»․ Զախարովա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելն ու Երևանին արևմտյան սպառազինությունների մատակարարումը Ռուսաստանը դիտարկում է որպես փոխկապակցված իրադարձություններ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ինչպես ընդգծել է ՌԴ արտաքին քաղաքական գեչատեսչության ներկայացուցիչը, միաժամանակ երկու աթոռի վրա նստելու փորձը երբեք որևէ մեկին լավ բանի չի հանգեցրել։
«Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ու քայլերը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց հրաժարվելը, պարոն Գրիգորյանի անկեղծությունները Հայաստանի, այսպես կոչված, «եվրաինտեգրման» կամ «արտադաշինքային կարգավիճակի» վերաբերյալ, հանրապետությանն արևմտյան զենքի մատակարարումների մեծացումը, Երևանի անսպասելի, այսպես կոչված, «բարեկամությունը» Կիևի ռեժիմի հետ, մենք դիտարկում ենք «որպես մեկ շղթայի օղակներ»»,- նշել է Զախարովան։
Դիվանագետն ընդգծել է, որ վերոնշյալ «շղթան» կարող է հանգեցնել երկրի «ստրկացման», իսկ Երևանի նկատմամբ Արևմուտքի գործողությունները կապված են Ուկրաինայի ուղղությամբ նրանց վարած քաղաքականության ձախողումների հետ։
«Ուկրաինայում Արևմուտքի ծրագիրն ամբողջությամբ ձախողվեց։ Հիմա Արևմուտքն իր ճիրաններով Հայաստանից է կառչել», - հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Կկասեցվի Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը. ԱՄՆ Սենատն ընդունել է հայերի պաշտպանության մասին օրինագիծ
ԱՄՆ Սենատն ընդունել է 2023 թվականի հայերի պաշտպանության մասին S.3000 օրինագիծը, որը ներկայացրել է կոնգրեսական Գարի Պետեր...
«Արևմուտքը Հայաստանից է բռնվել, որ պոկի Ռուսաստանից». Զախարովա
Ուկրաինայի հետ չստացվեց, հիմա Արևմուտքը Հայաստանից է բռնվել, որ պոկի Ռուսաստանից: Այս մասին հայտնել է ՌԴ...
Անդրանիկ Թևանյանը վայր կդնի ավագանու անդամի մանդատը
Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատ...
Ի՞նչ ժամանակավոր միջոցներ է որոշել կիրառել Միջազգային քրեական դատարանը Ադրբեջանի դեմ
Միջազգային քրեական դատարանը հրապարակել է այսօր՝ նոյեմբերի 17-ին, կհրապարակի 2023թ․ սեպտեմբերի 28-ի «Հայաստանն ընդդեմ Ադր...