Իսրայելը նշում է Գազայում գործողության ավարտի պայմանը
Իսրայելը չի դադարեցնի իր գործողությունները Գազայի հատվածում մինչև իր նպատակների լիարժեք իրականացումը՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը և գերիների վերադարձը, գրում է Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Իսրայելի պետությունը չի դադարեցնի իր գործողությունները Գազայում, քանի դեռ զինվորները չեն կատարել իրենց առաքելությունը՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը եւ գերիներին իրենց ընտանիքների մոտ տուն վերադարձնելը», - թերթը մեջբերում է Գալանտի խոսքը Մերձավոր Արեւելքի հարցերով Սպիտակ տան համակարգող Բրեթ Մաքգերքի հետ հանդիպումից:
Ինչպես նշում է թերթը՝ Գալանտը Մաքգերքին տեղեկացրել է Գազայում Իսրայելի գործողությունների առաջընթացի մասին, նրանք քննարկել են նաև գերիների հետ կապված իրավիճակը:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը Իսրայելին համեմատել է Հայաստանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի հակամարտության արդյունքում հիասթափությ...
Վրաստանի ԱԳ նախարարը՝ երկրի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարման մասին
Վրաստանը հնարավորություն է տալիս Ադրբեջանին և Հայաստանին օգտագործել իր տարանցիկ գործառույթը հավասար պայմաններում։ Վրաստա...
Ուրիշները չեն որոշում՝ մեզ ինչ է պետք․ Արմեն Գրիգորյանը՝ ֆրանսիական զրահամեքենաների գնման մասին
Հայաստանի ու Ֆրանսիայի համագործակցության թեմաներից մեկը հենց «Բաստիոն» զրահապատ մեքենաներն ունենալն էր։ Այս մասին Հանրայ...
Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները․ Իլհամ Ալիև
Ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի շատ լավ հնարավորություններ կան։ Այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ա...