ԱՄՆ-ն հիասթափված է Իսրայելից
Ամերիկյան իշխանությունները «ավելի ու ավելի են հիասթափվում» Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ Իսրայելի գործողություններից՝ զոհերի թվի աճի եւ Իսրայելին ուղղված ԱՄՆ-ի կոչերի պատճառով, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալության տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաներն ակտիվացրել են շփումները Իսրայելի հետ, նրանք «ավելի ու ավելի բարդ զրույցներ» են անցկացնում իսրայելցի գործընկերների հետ, սակայն Իսրայելն անտեսում է ամերիկյան իշխանությունների կոչերը:
«Սպիտակ տունն ավելի ու ավելի է հիասթափվում այն բանից, թե ինչպես է Իսրայելը պատերազմ մղում ՀԱՄԱՍ-ի դեմ, քանի որ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն աճում է, իսկ վարչակազմի կոչերն անուշադրության են մատնվում, ինչն ուժեղացնում է մերձավոր դաշնակիցների պառակտումը»,- ասվում է նյութում:
Գործակալության զրուցակիցները նշել են, որ ԱՄՆ-ն բազմիցս նախազգուշացրել Է Իսրայելին քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտության մասին, սակայն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն «մինչ այժմ անտեսել է ԱՄՆ-ի մտահոգությունը Գազայում պատանդ մնացած ամերիկացիների եւ պաղեստինյան ծագում ունեցող հարյուրավոր ամերիկացիների վերաբերյալ, որոնք չեն կարող լքել Գազայի հատվածի տարածքը»:
Երբ ԱՄՆ-ը հարցրել է փախստականների ճամբարին իսրայելական հարվածի մասին, «Իսրայելի պատասխանը գրեթե արհամարհական է եղել, իսկ ղեկավարությունը հայտարարել է, որ իր նպատակին հասել է», ընդգծում է պարբերականը:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը Իսրայելին համեմատել է Հայաստանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի հակամարտության արդյունքում հիասթափությ...
Վրաստանի ԱԳ նախարարը՝ երկրի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարման մասին
Վրաստանը հնարավորություն է տալիս Ադրբեջանին և Հայաստանին օգտագործել իր տարանցիկ գործառույթը հավասար պայմաններում։ Վրաստա...
Ուրիշները չեն որոշում՝ մեզ ինչ է պետք․ Արմեն Գրիգորյանը՝ ֆրանսիական զրահամեքենաների գնման մասին
Հայաստանի ու Ֆրանսիայի համագործակցության թեմաներից մեկը հենց «Բաստիոն» զրահապատ մեքենաներն ունենալն էր։ Այս մասին Հանրայ...
Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները․ Իլհամ Ալիև
Ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի շատ լավ հնարավորություններ կան։ Այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ա...