Պատահարներ

Մանրամասներ՝ Չորրորդ գյուղի կրակոցներից. կիզակետում պատահական մարդիկ չեն. «Ժողովուրդ»

Gohar Vardanyan 1 րոպե 748 դիտում
Մանրամասներ՝ Չորրորդ գյուղի կրակոցներից. կիզակետում պատահական մարդիկ չեն. «Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 9-ին կրակոցներ էին հնչել Երևանում՝ Չորրորդ գյուղի 10-րդ փողոցում: Դրան նախորդել էր վիճաբանություն, որը վերածվել էր ծեծկռտուքի, և հնչել էին կրակոցներ: Մեկ հոգի տեղափոխվել էր հիվանդանոց: 



Ոստիկաններին հաջողվել է կռվի մասնակիցներից 3 հոգու հայտնաբերել եւ կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:



«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Չորրորդ գյուղի 10-րդ փողոցում հնչած կրակոցների կիզակետում պատահական մարդիկ կանգնած չեն: Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակոցներ արձակողը Հաղթանակ թաղամասում հայտնի Անտոշն է, որը, ըստ տարածված լուրերի, «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի իրական սեփականատեր Աշոտ Սալազարյանի որդու վարորդն է:


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250