Պատահարներ

Էջմիածնի ճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել է Ազատի զորամասում հրդեհից զոհված զինծառայողներից մեկի հայրը

Gohar Vardanyan 1 րոպե 615 դիտում
Էջմիածնի ճանապարհին ավտովթարի հետևանքով մահացել է Ազատի զորամասում հրդեհից զոհված զինծառայողներից մեկի հայրը

Երեկ մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը: 


«Ժամը 19:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհի Սայաթ-Նովա-Միզամի գյուղերի խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ապա բետոնե սյանը և մասամբ հայտնվել չգործող առվակում»,– գրում է կայքը: 


Նշվում է, որ ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:


Լրատվամիջոցը, հղում տալով դեպքի վայրում հավաքվածներին, նշում է, որ մահացածը Ազատ գյուղի զորամասում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացած զինվորներից մեկի հայրն էր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250