Գնալով ավելի դժվար է դառնում Ուկրաինային օգնություն ցուցաբերել․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական
Ուկրաինային խոստացել են անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն այդ գործընթացի կոնկրետ ժամանակացույց այժմ գոյություն չունի։ Asahi թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է այցով Ճապոնիայում գտնվող Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի օգնական Դեւիդ Վան Վիլը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Կիևը պետք է կատարի մի քանի պայման։
«Ռուսաստանի հետ պատերազմի հետ մեկտեղ՝ Ուկրաինան այժմ բախվում է իր կառավարման համակարգի արդիականացման պայքարին։ Սա շատ կարևոր խնդիր է։ Ես հիմա չեմ կարող մատնանշել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության կոնկրետ ժամանակացույցը։ Մենք ցանկանում ենք խուսափել ներկայիս պատերազմի էսկալացիայից մինչև ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև առճակատումը։ Պետք է հասկանալ՝ կարո՞ղ ենք պատերազմի պայմաններում որոշել, թե արդյոք Ուկրաինան իր կառավարման համակարգում հասել է որոշակի մակարդակի։ Բայց ՆԱՏՕ-ին անդամակցությունը նրան խոստացված է»,- հավելել է նա։
«Պատերազմի ձգձգման հետ մեկտեղ՝ գնալով ավելի դժվար է դառնում Ուկրաինային օգնություն ցուցաբերելը», - խոստովանել է գլխավոր քարտուղարի օգնականը,։
Միաժամանակ նա հավաստիացրել է, որ Կիևին զենքի և դրամական միջոցների տրամադրումը կշարունակվի:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ եկել է Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու պահը։ 2022 թվականի սեպտեմբերի վերջին նա ստորագրել է դաշինքին արագացված կարգով անդամակցելու հայտը։ Ավելի ուշ ԵՄ ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին իր տարածքում ռազմական գործողությունների պայմաններում: Այնուամենայնիվ, Ուկրաինայի իշխանությունները ակնկալում էին դաշինքի հրավեր ստանալ այս տարվա հուլիսին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում: Սակայն այն ժամանակ Կիևին հրավիրելու ժամկետների վերաբերյալ կոնկրետ որոշումներ չեն կայացվել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները․ Իլհամ Ալիև
Ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի շատ լավ հնարավորություններ կան։ Այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ա...
Ուրիշները չեն որոշում՝ մեզ ինչ է պետք․ Արմեն Գրիգորյանը՝ ֆրանսիական զրահամեքենաների գնման մասին
Հայաստանի ու Ֆրանսիայի համագործակցության թեմաներից մեկը հենց «Բաստիոն» զրահապատ մեքենաներն ունենալն էր։ Այս մասին Հանրայ...
Պատերազմի քննիչ հանձնաժողովը Արցախի վերջին նախագահից սպասում է պատասխաններ․ Քոչարյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր գրավոր նամակ է ուղարկել Արցախի վերջին նախագահ...
ԵՄ դիտորդների ավելացումը կամրապնդի մեր սահմաններին կայունությունը․ ԱԳ փոխնախարար
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում Եվրոպական...