Էրդողանի հայտարարություններն, անկասկած, անհեթեթ են․ Շոլց
Պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Իսրայելի դեմ առաջադրված մեղադրանքներն անհեթեթ են, Թել Ավիվը հետևում է միջազգային նորմերին և մարդու իրավունքներին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Տեղեկությունը փոխանցումէ ՌԻԱ Նովոստին։
«Սա մի երկիր է, որը պարտավորվել է պահպանել մարդու իրավունքները և միջազգային իրավունքները, և իր գործողություններում գործում է համապատասխան ձևով։ Եվ այդ պատճառով Իսրայելի դեմ այդ մեղադրանքները, անկասկած, անհեթեթ են», - պատասխանել է Շոլցը այն հարցին, թե արդյոք Գազայում Իսրայելի գործողությունների մասին Էրդողանի հայտարարությունները կարմիր գիծ չեն Բեռլինի համար։
Շոլցը ևս մեկ անգամ հստակեցրել է, որ ՀԱՄԱՍ-ը, գերմանական կառավարության տեսանկյունից, ահաբեկչական կազմակերպություն է, և Իսրայելն իրավունք ունի դրա դեմ պաշտպանվել Գազայի տարածքում:
«Իրավիճակը, որի դեպքում ՀԱՄԱՍ-ը կրկին հանգստանալու, զենք կուտակելու և Իսրայելի վրա հարձակվելու հնարավորություն կստանա, անընդունելի է։ Այս հարցում մենք հստակ կանգնած ենք Իսրայելի կողքին, որը ժողովրդավարական պետություն է, ինչում կասկած չկա», - հավելել է նա։
Մամուլի ասուլիսը հեռարձակվել է Գերմանիայի կառավարության կայքում։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Նեթանյահուին չի համարում «իր զրուցակիցը», իսկ ՀԱՄԱՍ-ն՝ ահաբեկչական կազմակերպություն: Քաղաքական գործիչը հերթական անգամ Իսրայելի գործողություններն անվանել է «ֆաշիստական», ինչը, նրա կարծիքով, հարցականի տակ է դնում պետության լեգիտիմությունը: Ի թիվս այլ բաների, Թուրքիայի ղեկավարը գերմանական կառավարությանը մեղադրել է Գազայում «իսրայելական կոտորածի» վերաբերյալ հստակ դիրքորոշում չունենալու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը Իսրայելին համեմատել է Հայաստանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Մերձավոր Արևելքի հակամարտության արդյունքում հիասթափությ...
Վրաստանի ԱԳ նախարարը՝ երկրի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարման մասին
Վրաստանը հնարավորություն է տալիս Ադրբեջանին և Հայաստանին օգտագործել իր տարանցիկ գործառույթը հավասար պայմաններում։ Վրաստա...
Ուրիշները չեն որոշում՝ մեզ ինչ է պետք․ Արմեն Գրիգորյանը՝ ֆրանսիական զրահամեքենաների գնման մասին
Հայաստանի ու Ֆրանսիայի համագործակցության թեմաներից մեկը հենց «Բաստիոն» զրահապատ մեքենաներն ունենալն էր։ Այս մասին Հանրայ...
ԵՄ դիտորդների ավելացումը կամրապնդի մեր սահմաններին կայունությունը․ ԱԳ փոխնախարար
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում Եվրոպական...